ԵՄ–ն ափսոսում է, որ Վրաստանի խորհրդարանը կարողացավ հաղթահարել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վետոն
Եվրամիությունը խորապես ափսոսում է, որ Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վետոն, ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի և Եվրահանձնաժողովի համատեղ հայտարարության մեջ։
«Այս օրենքը հակասում է ԵՄ-ի հիմնական սկզբունքներին և արժեքներին և բացասաբար կանդրադառնա դեպի ԵՄ Վրաստանի ուղու վրա: ԵՄ-ն և նրա անդամ երկրները դիտարկում են բոլոր տարբերակները՝ արձագանքելու այս զարգացումներին», - նշվում է հայտարարությունում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։
Կողմ էր քվեարկել 84, դեմ՝ 4 պատգամավոր։
Օրենքն ուժի մեջ կմտնի «Օրենսդրական տեղեկագիր» կայքում հրապարակվելու հաջորդ օրը։ Մինչ այդ, Վրաստանի նախագահը պետք է ստորագրի այն երեք օրվա ընթացքում, իսկ եթե հրաժարվի, օրենքը կստորագրի խորհրդարանի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահներ են տեղակայվում․ ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հա...
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։ Լուսանկարում կործան...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։ Ը...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։ Ըստ իրանական գործակալութ...