Չինաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. ՉԺՀ ԱԳՆ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը պատրաստ է օգնել Հայաստանին՝ օրեր առաջ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում։
Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Մաո Նինգը։
«Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած հեղեղումները հանգեցրել են զոհերի, բազմաթիվ վնասների։ Դրանց հետևանքով շատ մարդիկ կորցրել են իրենց սեփականությունները։
Չինաստանն իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին։ Հավատում ենք, որ հայերը կհաղթահարեն այս աղետի հետևանքները և կվերակառուցեն իրենց տները։
Չինաստանն, ինչպես միշտ, պատրաստ է ամեն ինչ անել՝ Հայաստանին օգնելու համար»,- ասված է խոսնակի հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահներ են տեղակայվում․ ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.«Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հան...
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։Լուսանկարում կործանվ...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։Ըս...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։Ըստ իրանական գործակալությ...