ՆԱՏՕ-ն կստեղծի մշտական կառույց․ Ստոլտենբերգը՝ Ուկրաինային զենք մատակարարելու մասին
ՆԱՏՕ-ն Վաշինգտոնում հուլիսին կայանալիք գագաթնաժողովում կստեղծի մշտական կառույց, որը կկազմակերպի Ուկրաինային սպառազինության պարտադիր մատակարարումները և ֆինանսավորի դրանք, գումարի չափը դեռ որոշված չէ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Նա ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստում։
«Ռազմական մատակարարումները պետք է կրկին շարունակական հոսքով գնան Ուկրաինա, անցյալի ձգձգումները և խոստումները չկատարելը լուրջ հետևանքներ են ունեցել: Սա է պատճառներից մեկը, թե ինչու առաջարկել եմ գագաթնաժողովում հաստատել ՆԱՏՕ-ի ավելի մեծ դերն ուկրաինական ուժերին համակարգում և օգնություն տրամադրելու և վերապատրաստելու հարցում: Մեզ պետք է ամուր ինստիտուցիոնալ կառույց։ Օգնության մասին ժամանակավոր, կարճաժամկետ կամավոր հայտարարությունները լավ են, բայց երկարաժամկետ հեռանկարում մեզ անհրաժեշտ է ավելի կանխատեսելի և լայնածավալ աջակցություն Ուկրաինային»,- ընդգծել է նա։
Ստոլտենբերգի խոսքով՝ բյուջեն դեռ համաձայնեցված չէ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտարարվեց, թե ով է վարչապետի թեկնածուն
Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Այս մասին հայտարարեց պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանը։ «Մենք մի ամիս եղել են...
Մայր Աթոռը՝ Սրբազանի հոգևոր ծառայությունը կասեցնելու վերաբերյալ դիմումի մասին
Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժ...
Նիկոլ Փաշինյանը Սարդարապատ չգնաց. պարգևատրման արարողություն Բաղրամյան 26–ում
Հանրապետության տոնի առթիվ պարգևատրման հանդիսավոր արարողություն է ընթանում ՀՀ նախագահի նստավայրում: Նիկոլ Փաշինյանը չայցե...
Դա հանգեցրեց Շուշիի գրավմանը, որը ճանապարհ բացեց դեպի Ստեփանակերտ․ Զախարովա
Հիշո՞ւմ եք, նման մի երգ կար և դրա մեջ «Իմ սիրելի, գուշակիր ինքներդ» արտահայտությունը: Անկեղծ ասած, ինձ հետաքրքրում է, թե...