Զախարովան՝ ՀՀ-ում տեղի ունեցած բնական աղետի մասին
Մայիսի 25-26-ը Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղումները գերազանցել են ամսական նորմա։ Հաղորդվում է զոհերի, անհայտ կորածների և մեծ նյութական վնասների մասին։ Հեղեղումների գոտում են հայտնվել մի շարք բնակավայրեր, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ։ Խափանվել է երկաթուղային և ճանապարհային կապը տուժած շրջանների հետ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ-ում տեղի ունեցած բնականա աղետին և դրա հետևանքներին։
«Մենք անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին հանրապետությանը պատուհասած տարերային աղետի կապակցությամբ, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։
Մայիսի 26-ին Ռուս-հայկական Մարդասիրական արձագանքման կենտրոնը Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությանը հանձնեց որոնողափրկարարական և վթարային վերականգնման աշխատանքներում օգտագործվող շարժական պոմպեր։ Լոռու և Տավուշի մարզերում արձագանքման կենտրոնի կողմից նախկինում տրամադրված 50 տեխնիկա կա, որոնք զբաղվում են ջրհեղեղի հետևանքների վերացման գործով։
Կենտրոնի ղեկավարությունը մշտական կապի մեջ է Հայաստանի ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, ինչպես նաև Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքների արագ վերացման շտաբի հետ։ Անհրաժեշտության դեպքում Կենտրոնը պատրաստ է ներգրավել լրացուցիչ ուժեր և ռեսուրսներ, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել տուժած բնակչությանը»,-ասել է նա։
Զախարովան նաև հավելել է․ «Երևանում ՌԴ դեսպանատունը և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ են Հայաստանի արտաքին գործերի նախարարության, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի ղեկավարության հետ՝ լրացուցիչ օգնություն ցուցաբերելու և տուժածների թվում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին նույնականացնելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Հայտարարվեց, թե ով է վարչապետի թեկնածուն
Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Այս մասին հայտարարեց պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանը։ «Մենք մի ամ...
Մայր Աթոռը՝ Սրբազանի հոգևոր ծառայությունը կասեցնելու վերաբերյալ դիմումի մասին
Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժ...
Դա հանգեցրեց Շուշիի գրավմանը, որը ճանապարհ բացեց դեպի Ստեփանակերտ․ Զախարովա
Հիշո՞ւմ եք, նման մի երգ կար և դրա մեջ «Իմ սիրելի, գուշակիր ինքներդ» արտահայտությունը: Անկեղծ ասած, ինձ հետաքրքրում է, թե...
Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել․ «ՀԺ»
Ըստ տարածվող տեղեկությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։ Այս...