Քիչ անց կշարժվենք Կառավարական ամառանոց, ակնկալելով հանդիպել քեզ․ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին
Քիչ անց Հանրապետության Հրապարակից կշարժվենք «Կառավարական ամառանոց, ակնկալելով հանդիպել քեզ (Նիկոլ Փաշինյանին)»։ Այս մասին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանը։
Դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Բագրատ սրբազանն ասաց, որ գա ու հանդիպի այստեղ հավաքված մարդկանց ու տասնյակ այլ հազարավորներին, ու ոչ միայն որպես գործիչ, այլ նաև որպես տղամարդ։
«Եթե չես գալու, ուրեմն սպառված լեգիտիմությանը զուգահեռ բարոյական լեգիտիմություն էլ չունես։ Երբ ինքնիշխանության մասին ես խոսում, հնարավո՞ր է ուրիշ տեղից են քեզ հրահանգում, որ սեփական ժողովրդիդ ծաղրես»,– ասաց նա։
Երբ նա հայտարարեց, որ գնալու է կառավարության համար նախատեսված ամառանոց, հարցրեց հավաքվածներին. «Միասի՞ն ենք գնալու»։ «Այո՜»,– արձագանքեց հրապարակը։
Բագրատ սրբազանն ասաց` ուրեմն, հիմա երթով միասին շարժվելու են դեպի ամառանոց։ Նա ընդգծեց, որ ընթանալու են խաղաղ, առանց սադրանքների ու ավելորդ հուզումների։
«Ովքեր չպահեցին այս կարգապահությունը, ուրեմն ոչ մի անչություն չունեն այս շարժման հետ, ներդրված մարդիկ են, որոնք եկել են պարզապես սադրելու ու ձախողելու շարժումը»,– հայտարարեց սրբազանը։
Նա դիմեց իրավապահներին` ապահովելու քաղաքացիների երթը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտարարվեց, թե ով է վարչապետի թեկնածուն
Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Այս մասին հայտարարեց պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանը։ «Մենք մի ամ...
Մայր Աթոռը՝ Սրբազանի հոգևոր ծառայությունը կասեցնելու վերաբերյալ դիմումի մասին
Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժ...
Դա հանգեցրեց Շուշիի գրավմանը, որը ճանապարհ բացեց դեպի Ստեփանակերտ․ Զախարովա
Հիշո՞ւմ եք, նման մի երգ կար և դրա մեջ «Իմ սիրելի, գուշակիր ինքներդ» արտահայտությունը: Անկեղծ ասած, ինձ հետաքրքրում է, թե...
Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել․ «ՀԺ»
Ըստ տարածվող տեղեկությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։ Այս...