Մենք իրար հետ թեմա ունենք. Բագրատ Սրբազանը դիմեց Նիկոլ Փաշինյանին
Դիմում եմ ուղիղ կերպով, Նիկոլ Փաշինյա՛ն, այս վայրկյանից սկսած հայտարարում եմ բաց հանդիպելու ու քննարկելու մասին, մենք իրար հետ թեմա ունենք։ Այս մասին կառավարական առանձնատան մոտ ասաց Բագրատ Սրբազանը։
«Վստահ եմ, որ այս ժողովրդի ներկայությունը ծանր հիշողություններ է արթնացնում ձեր մտքի մեջ, բայց դուք եք հասցրել այստեղ։ Այս նույն ժողովուրդը ժամանակին այս նույն խանդավառությամբ ձեզ է պաշտպանել, ձեզ հասցրել է այս ճոխ, շքեղ կառավարական ամառանոցները, որը դուք առավել ճոխացրել ու շքեղացրել եք՝ հարմարացնելով ձեր պայմաններին։
Մեք չենք եկել ձեր ընտանիքի վրա, քավ լիցի, ոչ էլ եկել ենք դուռ, լուսամուտ կոտրելու, մենք եկել ենք պարզ խոսակցության մեկ թեմայով՝ ձեր խաղաղ, անցնցում հեռանալու թեմայով։
Նորից եմ կրկնում, ձեր խոփը սխալ քարի է կպել։ Տարիներ առաջ շատ ազատ էիք, շատ ժողովրդավար, շատ սելֆիական, ժպտում էիք, հիմա այլևս չեք, բայց Ձեր ձեռքով ու Ձեր պատճառով հիմա արդեն նախկին եք դարձել, հրավիրում եմ ներկայի հետ հանդիպման։
Ձեզ հրավիրում եմ նաև որպես տղամարդ, հուսամ չեք խուսափի։ Չգիտեմ ինչպես ես նայելու աչքերիս մեջ, այնպես, ինչպես Կիրանցո՞ւմ էիր նայում մարդկանց։
Ժամը հասել է, որ խաղաղ հանգիստ առանց որևէ շարժումների ուղղակի գնաք, ժողովուդը կերաշխավորի այդ խաղաղ գնալը։ Մենք այստեղ սպասելու ենք, մինչև ձևը գտնեք, հանդիպելու խոսենք ու խաղաղ կերպով հեռանաք, ուրիշ ճանապարհ չկա»,- ասաց նա։
Սրբազանը դիմեց նաև ոստիկանական ուժերին։
«Տղե՛րք, հուսամ դուք էլ եք հասկանում ինչ վիճակում ենք վստահ եմ, որ ձեզ համար փողը ավելի կարևոր չէ, քան ժողովուրդը ու պետությունը, վստահ եմ նաև, որ դուք իրար մեջ ճշմարտության մասին եք խոսում։ Այդ սաղավարտները իզուր եք դրել, ձեր քույրերն ու եղբայրներն են այստեղ, իրենք ձեզ վնաս չեն տալու, նույնը նաև դուք»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահներ են տեղակայվում․ ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հա...
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։ Լուսանկարում կործան...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։ Ը...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։ Ըստ իրանական գործակալութ...