Հանրահավաքի մասնակիցները գիշերը կմնան Հանրապետության հրապարակում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները գիշերը կմնան Հանրապետության հրապարակում: Այսօրվա հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և հայտնեց, որ վաղը առավոտյան 08։00-ից սկսելու են խաղաղ անհնազանդութայն ակցիաներ իրականցնել։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Միլիքյանը իր ելույթում հայտարարեց, որ Բագրատ Սրբազանին առաջադրում են շարժման վարչապետի թեկնածու։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն էլ տեղեկացրեց, որ խորհրդակցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և որոշում է կայացրել սառեցնել իր 30-ամյա հոգևոր գործունեությունը։
Շարժումը հրապարակել է նաև վաղը սպասվելիք գործողությունների ծրագիր, ըստ որի՝ մայիսի 27—ին, առավոտյան 08։00-ից Երևանում և մարզերում տեղի են ունենալու անհնազանդության գործողություններ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջարկում է միանալ «քեզ ամենամոտ հատվածում իրականացվող գործողություններիլ, ինքդ քեզ հարմար տարբերակով դրսևորել անհամաձայնությունդ, առավոտյան ժամը 08։15-ին լինել Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ կլինի նաև Բագրատ Սրբազանը»:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահներ են տեղակայվում․ ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հա...
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։ Լուսանկարում կործան...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։ Ը...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։ Ըստ իրանական գործակալութ...