ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծակել են սենյակի հատակը, փորձել լսողական սարք տեղադրել Սրբազանի սենյակում
Քիչ առաջ միջադեպ է եղել Ani Grand Hotel Yerevan հյուրանոցում հաստատված Բագրատ Սրբազանի համարում։ Գտնվելով սենյակում՝ Սրբազանն ու նրա կողմնակիցները լսել են, թե ինչպես է ներքևի հարկից ոմն մեկը ծակում սենյակի հատակը (տեսանյութ 1), որպեսզի այդ անցքից լսողական սարք տեղադրի Սրբազանի սենյակում։
Բագրատ Սրբազանի կողմնակիցները շտապ տեղեկացրել են այդ մասին հյուրանոցի ղեկավարությանը և իջել ներքևի հարկ, որպեսզի հասկանան, թե ինչ է տեղի ունենում։ Ներքևի համարում գտնվող՝ ըստ ամենայնի ԱԱԾ աշխատակիցը, երկար ժամանակ չէր բացում դուռը։ Սրբազանի կողմնակիցները հսկողություն են սահմանել այդ սենյակի մոտ, որպեսզի հասկանան, թե ով է փորձում լսողական սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում։
Քիչ անց նույն վայր են եկել ոստիկանության և ԱԱԾ բազում աշխատակիցներ, որոնց մեջ էր նաև Կենտրոնի Ոստիկանության պետի պաշտոնակատարը։ Նրանք նշված սենյակից դուրս են բերել մի կնոջ և արագ հեռացել հյուրանոցից։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել
Համացանցում տարածվում է «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երաշխիքը այ էս ա, որ պատերազմ չի սկսի. Փաշինյանը Բաղանիսում ցույց է տվել սահմանազատման քարտեզը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի հատված Բաղանիսի բնակիչների հետ հանդիպումից:Մանրամասները...
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է Ռայիսիի ուղղաթիռը հայտնաբերելու մասին տեղեկությունը
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է տեղեկությունն այն մասին, որ փրկարարները հայտնաբերել են Ռայիսիի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օդանավակայանի աշխատակիցները սադրել են հացադուլ հայտարարած քաղաքացուն, բռնության ենթարկել
Քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը հայտնում է․ «Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում Փաշինյանի ռեժիմի ներկայացուցիչներն ա...