Հասարակություն
Քաղաքապետարանը վարորդներին հորդորում է հավելյալ զգուշավորություն ցուցաբերել
Դավիթ Բեկի թիվ 7/5 հասցեի դիմաց՝ «Գետառ» գետի վրայով անցնող մասում, ասֆալտապատ պանելային հատվածի փլուզում է տեղի ունեցել՝ մոտ 5 մետր երկարությամբ ու 1 մետր լայնությամբ: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ վարչության կողմից նշված ճանապարհահատվածը սահմանազատվել է համապատասխան նշաններով։
Անվտանգության նկատառումներով, մինչև խնդրի հիմնական լուծումը հորդորում ենք վարորդներին ցուցաբերել հավելյալ զգուշավորություն և խիստ հետևել ճանապարհային նշաններին։

Նմանատիպ հոդվածներ
ՔԱՐՏԵԶ․ Ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և այլընտրանքային երթուղիները
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հրապարակվել է աղետից փրկվածների նախնական թիվը․ կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ
Ավելին Հասարակություն բաժնից
Հայտնի է՝ ինչու է ձերբակալվել ՌԴ-ից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանը
ԱԺ ընտրությունների ամփոփ տեղեկատվություն. ՆԳՆ
Զոհեր կան. Գորիս-Կապան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը
2.0