ՆԳՆ-ն՝ ոստիկանությունում «ստեղծված ապօրինի ջոկատների» մասին տեղեկատվության մասին
Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունում «ստեղծված ապօրինի ջոկատների» մասին տեղեկատվություն չի ստացվել: Այս մասին հայտնել է Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Եթե քաղաքացիներն ունեն նման տեղեկություններ, կարող են դիմել ՆԳՆ ոստիկանություն: Հայաստանի Հանրապետությունում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է:
Նման ապօրինի ստորաբաժանումներ ստեղծելու ցանկացած փորձ, անգամ իրավապահ համակարգի կողմից, օրենքի սահմաններում կարժանանա ամենախիստ արձագանքի»,- նշել է Նարեկ Սարգսյանը։
Մամուլում լուրեր էին տարածվել, որ Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով։ Այդ մասին հայտարարել էր նաև Բագրատ Սրբազանը։
Նշենք նաև, որ «Սրբազան պայքար» տելեգրամյան կատարված գրառման վերաբերյալ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:
Նմանատիպ հոդվածներ
ՔԱՐՏԵԶ․ Ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և այլընտրանքային երթուղիները
«Ճանապարհային դեպարտամենտ»-ը ներկայացրել է ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և առաջարկում այլընտրա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի
ՆԳՆ ՓԾ-ն հորդառատ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հրապարակվել է աղետից փրկվածների նախնական թիվը․ կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի
Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում: Այս մասին հայ...
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ
Հորդառատ անձրներիից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով՝ հեղեղ...