Ինչո՞վ ավարտվեց Ստեփանակերտի քաղաքապետի տան խուզարկությունը
Շուրջ երկու ժամ առաջ փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ իրավապահները խուզարկության են «այցելում» Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի տուն։
MediaHub-ի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետի կինը՝ Էռնա Ջավադյանը, նշել է, որ երկու ժամ առաջ են իրենց տուն այցելել, ինչն «իսկական շոու էր, բայց նաև սպասելի, որովհետև Արցախի բոլոր պաշտոնյաները խոշորացույցի տակ են հայտնվել այս օրերին՝ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքից առաջ»։
«Տունը խուզարկել են փաստաբանի ներկայությամբ, բնականաբար ոչինչ չեն գտել ու թողել-գնացել են: Դավիթը տանը չի եղել, աշխատանքի է եղել: Ձեռնունայն հեռացել են, և այս ամենը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի վախերով»,- նշել է կինը:
Նա ավելացրել է, որ արցախցիներն այնքան դժվարություններ են տեսել, այնքան փորձությունների միջով անցել, որ այս ամենն առ ոչինչ է։
«Արցախի պաշտոնյաները բոլորն էլ սպասում են, թե երբ է իրենց հերթը հասնելու, այս թատրոնը նաև իրենց դուռն է թակելու, բայց թող հույս չունենան, արցախցիները վախեցած չեն»,- հավելեց լրատվամիջոցի զրուցակիցը:
Նմանատիպ հոդվածներ
ՔԱՐՏԵԶ․ Ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և այլընտրանքային երթուղիները
«Ճանապարհային դեպարտամենտ»-ը ներկայացրել է ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և առաջարկում այլընտրա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի
ՆԳՆ ՓԾ-ն հորդառատ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հրապարակվել է աղետից փրկվածների նախնական թիվը․ կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի
Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում: Այս մասին հայ...
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ
Հորդառատ անձրներիից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով՝ հեղեղ...