Հրաշալի շանս է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար․ Ամիրբեկով
Բաքվում կայանալիք COP29-ի համաժողովը հրաշալի շանս է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Այս մասին NE Global-ի հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Մենք զգուշավոր լավատեսություն ենք արտահայտում և գտնում ենք, որ տեքստի շուրջ բանակցությունները հնարավոր է ավարտել մինչև COP29-ի հանդիպումը։
Դա հզոր ազդանշան կտա և արտաքին աշխարհին այն մասին, որ Եվրոպական աշխարհամասի հետխորհրդային տարածքում ամենահին, երկարատև և ողբերգական հակամարտություններից մեկը մոտենում է ավարտին, ուստի գտնում եմ, որ երկու երկրները և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները պետք է պատրաստ լինեն այդպիսի դրական հանգուցալուծմանը», - ասել է նա։
Նշենք, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կոնֆերանսի հերթական նստաշրջանը (COP29) Բաքվում անցկացվելու է գալիք նոյեմբերին։
Նմանատիպ հոդվածներ
Դա հանգեցրեց Շուշիի գրավմանը, որը ճանապարհ բացեց դեպի Ստեփանակերտ․ Զախարովա
Հիշո՞ւմ եք, նման մի երգ կար և դրա մեջ «Իմ սիրելի, գուշակիր ինքներդ» արտահայտությունը: Անկեղծ ասած, ինձ հետաքրքրում է, թե...
Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել․ «ՀԺ»
Ըստ տարածվող տեղեկությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։ Այս...
Վանաձորում չնախատեսված վայրէջքից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել․ «Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։ Եղանակային վատ պայմանների պատճառով մեր...
Հայտարարվեց, թե ով է վարչապետի թեկնածուն
Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Այս մասին հայտարարեց պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանը։ «Մենք մի ամ...