«Վերջին զանգ»․ ժամը 18:00-ի դրությամբ քանի մեքենա է արդեն տարվել ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 18.00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 80 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ:
Ժամը 18.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ և միջադեպեր չեն արձանագրվել։