Շատ հետաքրքիր առաջարկներ ունեմ Կովկասի անվտանգության հարցով․ Լուկաշենկոն՝ Պուտինին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի օդանավակայանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «շատ հետաքրքիր առաջարկներ ունի մեր տարածաշրջանի և Կովկասի անվտանգության հարցով»։
Նա նշել է, որ այդ առաջարկները լրջորեն քննարկվել են Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում։
Բելառուսական պաշտոնական լրատվամիջոցների կողմից հրապարակված այդ կարճատև տեսանյութում Լուկաշենկոն այլ մանրամասներ չի հայտնել։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը Բելառուս է ժամանել երեկ ուշ երեկոյան։ Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի օդանավակայանում կարճատև զրույց են ունեցել, ինչից հետո շփումը շարունակել են ոչ պաշտոնական մթնոլորտում։
Հանդիպման ընթացքում Լուկաշենկոն նշել է, որ քննարկումների ընթացքում առաջնահերթությունը տրվելու է անվտանգության հարցին։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին. խոսնակ
Այսօր ժամը՝ 21:00-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապ...
Կառավարությունը որոշել է լուծարել Հանրապետության երկրորդ մեծության գրադարանը. Գառնիկ Դանիելյան
Կառավարությունը որոշել է լուծարել Հանրապետության երկրորդ մեծության գրադարանը, որն ունի ավելի քան 22 մլն գրականությամբ պա...
Հայաստանում ՌԴ-ի դեսպանը կանչվել է Մոսկվա
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Փաշինյանի խոսնակը չի պարզաբանում, թե ՀՀ վարչապետը ՀԱՊԿ–ի որ 2 երկրներին էր ակնարկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հրաժարվում է մեկնաբանություն կամ պարզաբանում տալ, թե Նիկոլ Փաշինյ...