Ռուսաստանը Թուրքիայի հետ կապված չափազանց կարևոր որոշում է կայացրել
Ռուսաստանը Թուրքիայի հետ կապված չափազանց կարևոր որոշում է կայացրել:
Ռուսաստանը որոշել է արտահանման վարկի ուշացման համար տոկոսներ չգանձել Թուրքիայից, գրում է Yeni Cağ-ը։ Վճարումների ուշացումը պայմանավորված է արևմտյան պատժամիջոցներով, այսինքն՝ վերահսկողությունից դուրս մի հանգամանքով։ Նշվում է, որ բարի կամքի այս ժեստով՝ Մոսկվան կամրապնդի վստահությունը Անկարայի հետ հարաբերություններում։
Թուրքիան Ռուսաստանից 726 մլն դոլարի պետական վարկ է ստացել և մինչև 2022 թվականը օպերատիվ կերպով կատարել է բոլոր պարտավորությունները։ Սակայն Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների պատճառով Թուրքիան 2022 և 2023 թվականներին չի կարողացել կատարել 111 միլիոն դոլարի վճարումներ՝ իրենից անկախ պատճառներով։
2023 թվականի սեպտեմբերին Անկարան ամբողջությամբ մարել է պարտքը, սակայն, չնայած դրան, Մոսկվան, համաձայնագրի պայմանների համաձայն, իրավունք ունի ստանալ մոտ 17 միլիոն դոլարի չափով տուգանքը։
Պատգամավոր Վյաչեսլավ Նիկոնովը նշել է, որ տուգանքի չափը չնչին է Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ծավալի համեմատ՝ 57 միլիարդ դոլար, և այս որոշումը համարել է բարեկամության և տնտեսական համագործակցության ցուցանիշ։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին. խոսնակ
Այսօր ժամը՝ 21:00-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապ...
Կառավարությունը որոշել է լուծարել Հանրապետության երկրորդ մեծության գրադարանը. Գառնիկ Դանիելյան
Կառավարությունը որոշել է լուծարել Հանրապետության երկրորդ մեծության գրադարանը, որն ունի ավելի քան 22 մլն գրականությամբ պա...
Հայաստանում ՌԴ-ի դեսպանը կանչվել է Մոսկվա
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Փաշինյանի խոսնակը չի պարզաբանում, թե ՀՀ վարչապետը ՀԱՊԿ–ի որ 2 երկրներին էր ակնարկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հրաժարվում է մեկնաբանություն կամ պարզաբանում տալ, թե Նիկոլ Փաշինյ...