ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել է. ՆԳՆ մանրամասներ է հայտնել
Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել է: Հայյտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:
Մայիսի 24-ին՝ ժամը 17․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի անձ նռնակով մտել է Աբովյան քաղաքի Հատիս փողոցի բանկերից մեկը։
Անմիջապես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից օպերատիվ խմբեր։
Նշված վայրում նռնակով զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը։ Ոստիկանության ծառայողների բանակցությունների արդյունքում տղամարդը հանձնել է Ֆ-1 տիպի նռնակը, ձերբակալվել ու տեղափոխվել ոստիկանության Կոտայքի բաժին։
1974 թվականին ծնված Բյուրեղավանի բնակիչն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։




Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
Աբովյանում տղամարդը նռնակներով զինված մտել է «Արդշինբանկ» ու սպառնում է այն պայթեցնել
Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ իրավիճակ է Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:Նռնակով կամ նռ...
Կիրանցում ստորագրահավաք է. 31 անձի անունից հայտարարություն տարածվեց
Կիրանցում ստորագրահավաք է, 31 անձի անունից քիչ առաջ հայտարարություն տարածվեց։ Հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Լրացումներ և փոփոխություններ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգում
Կառավարությունը հաստատել է «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» N 1132-Ն որոշման...