Առանցքային գործոնը իրական Հայաստանի ռազմավարությունն է, որի ոսկեգույն քարտեզ-պատկերը ամեն առիթով բոլորին ցույց եմ տալիս. Նիկոլ Փաշինյան
Առանցքային գործոնը, որից բխում են ընթացիկ գործընթացները, այն ռազմավարությունն է, որ ՀՀ կառավարությունը դրել է իր աշխատանքային սեղանին, դա իրական Հայաստանի ռազմավարությունն է, այն Հայաստանի ռազմավարությունը, որի ոսկեգույն քարտեզ-պատկերը ամեն առիթով բոլորին ցույց եմ տալիս։ Այս մասին իր ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչու պիտի այս քարտեզը կրքեր բորբոքի․ պարզ պատճառով՝ ոչ միայն նախորդ 33 տարում, դրանից առաջ էլ մեր սոցիալ-հոգեբանության օբյեկտը, նպատակն ու նպատակակետը այս Հայաստանը չի եղել, ու սրա համար եղել են օբյեկտիվ պատճառներ, դրանցից առանցքայինը դարերով պետություն չունենալու մեր ազգային դծբախտությունն է, որ ինքնին պիտի մեր գիտակցության ու ենթագիտակցության մեջ վառ պահեր պետականությունը վերականգնելու երազանքը, ինչը մեր ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչն է, բայց պետություն երազելիս մենք հենվել ենք այն հիշողությունների վրա, որոնք բխել են նախկինում մեր ունեցած պետական ավանդույթից՝ Երվանդունիների, Արտաշեսյան, Արաշակունյաց, Բագրատունյաց, Կիլիկյան Հայաստան։ Այդ Հայաստաններն՝ իրենց տարածքով, երբեմն՝ աշխարհագրական դիրքով նույնական ու համադրելի չեն եղել, ինչը ՀՀ մասին մեր պատկերացումների կոնկրետացման և առաջխաղացման օբյեկտիվ խոչընդոտ է դարձել։ Սա կարող է էական չթվալ, բայց պատկերացրեք՝ դուք ուզում եք տուն կառուցել, բայց վստահ չեք՝ որ տարածքում, ինչ դիրքում, ինչ չափի տուն եք ուզում կառուցել, մինչև այս հարցում ձեր պատկերացումները չկոնկրետանան, չեք կարող կառուցել այդ տունը, և շինարարությանն ուղղված ձեր ջանքերը չեն կոնկրետանա, առավելագույնը, որ կունենաք, քաոտիկ գործողություններն են, որովհետև դուք այդպես էլ չեք կողմնորոշվում, թե որ տարածքում եք ուզում տուն կառուցել, ինչ դիրքով և ինչ չափի»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահներ են տեղակայվում․ ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հա...
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։ Լուսանկարում կործան...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։ Ը...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։ Ըստ իրանական գործակալութ...