ՔՊ-ն չի տեղափոխվի Հանրապետության փողոց. Պետական գույքի կառավարման կոմիտեի պարզաբանումը
ՔՊ-ն չի տեղափոխվի Հանրապետության փողոց։ Այս մասին հայտարարություն է տարածել Պետական գույքի կառավարման կոմիտեն։
«Հարգելի՛ լրատվամիջոցներ, տեղեկությունը, թե ՏԿԵ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող անշարժ գույքը 10 տարի ժամկետով վարձակալության է տրամադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը,իրականությանը չի համապատասխանում։ Հայտնում ենք, որ նշված անշարժ գույքը ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ վարձակալության է հանձնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 10 տարի ժամկետով։ Սակայն, կուսակցության նախաձեռնությամբ պայմանագիրը 2024 թվականի փետրվարի 19-ին դադադարեցվել է։
Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող անշարժ գույքը կառավարության այսօրվա որոշմամբ մրցութային կարգով կտրվի վարձակալության՝ 10 մլն 300 հզ մեկնարկային արժեքով»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ մամուլը գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կառավարության շենքի հարևանությամբ նոր գրասենյակ ունի։ Հանրապետության 47 հասցեի պետական սեփականություն հանդիսացող երկհարկանի շենքում մի քանի ամիս է վերանորոգման աշխատանքներ են ընթանում, դրանք ավարտական փուլում են։
843 քմ մակերես ունեցող շենքը ՔՊ-ն վարձակալել է 2022 թ․-ին։ Ենթադրվում էր, որ կուսակցությունը մտադիր է իր գլխավոր գրասենյակը Սայաթ-Նովայից տեղափոխել Հանրապետության փողոց:
Գրասենյակը գտնվում է կառավարության շենքին մոտ՝ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ-ի գրասենյակի հարևանութամբ: Այդ տարածքում նախկինում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին. խոսնակ
Այսօր ժամը՝ 21:00-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապ...
Կառավարությունը որոշել է լուծարել Հանրապետության երկրորդ մեծության գրադարանը. Գառնիկ Դանիելյան
Կառավարությունը որոշել է լուծարել Հանրապետության երկրորդ մեծության գրադարանը, որն ունի ավելի քան 22 մլն գրականությամբ պա...
Հայաստանում ՌԴ-ի դեսպանը կանչվել է Մոսկվա
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Փաշինյանի խոսնակը չի պարզաբանում, թե ՀՀ վարչապետը ՀԱՊԿ–ի որ 2 երկրներին էր ակնարկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հրաժարվում է մեկնաբանություն կամ պարզաբանում տալ, թե Նիկոլ Փաշինյ...