Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանցից մոտ 200-300 մ հեռավորության վրա են. Ղազարյան
ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները, որոնց անշարժ գույքն ու հողամասերը սահմանազատման հետևանքով անցնելու են Ադրբեջանին, արդեն դատարկում են իրենց տներն ու այգիները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Աճարկուտի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը։
«Այս պահին բնակելի տուն դեռ չի քանդվել, բայց բնակիչներն առավոտյան պատրաստվում են այդ տները քանդել։ Ասում են` ուզում են քանդել, որ թշնամուն չմնա, քանի որ արդեն չեն կարողանում պահել։ Տեխնիկայի խնդիր է եղել այսօր»,– ասել է Ղազարյանը։
Խանում Թամրազյանը մեկն է այն բնակիչներից, որոնց տները սահմանազատման հետևանքով անցնելու են Ադրբեջանին։ Կարեն Ղազարյանն նշեց, որ տիկին Խանումը չի պատրաստվում ո՛չ քանդել իր տունը, ո՛չ էլ դուրս գալ այնտեղից։ Չնայած նրա վճռական տրամադրվածությանը, ոստիկանությունն ասել է, որ ուժով էլ լինի` կնոջը կհանեն տնից։
Ղազարյանը նաև նշել է, որ արդեն երրորդ օրն է, ինչ 30 տարի առաջ կառուցված բնագիծը տեխնիկայով ամբողջությամբ քանդել են։ Ասաց` իրեն թույլ չեն տվել առաջ գնալ, բայց տեղեկություններ ունի, որ ադրբեջանցի սահմանապահներն առաջ են եկել ու արդեն գյուղից մոտ 200-300 մ հեռավորության վրա են գտնվում։
Այս պահին ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս գյուղի բնակիչներին մոտենալ այն հատվածներին, որոնք շուտով անցնելու են թշնամուն։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին. խոսնակ
Այսօր ժամը՝ 21:00-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապ...
Կառավարությունը որոշել է լուծարել Հանրապետության երկրորդ մեծության գրադարանը. Գառնիկ Դանիելյան
Կառավարությունը որոշել է լուծարել Հանրապետության երկրորդ մեծության գրադարանը, որն ունի ավելի քան 22 մլն գրականությամբ պա...
Հայաստանում ՌԴ-ի դեսպանը կանչվել է Մոսկվա
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Փաշինյանի խոսնակը չի պարզաբանում, թե ՀՀ վարչապետը ՀԱՊԿ–ի որ 2 երկրներին էր ակնարկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հրաժարվում է մեկնաբանություն կամ պարզաբանում տալ, թե Նիկոլ Փաշինյ...