Ռումինիան խոստացել է իր զինվորներին չուղարկել Ուկրաինա
Ռումինիան իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա, չորեքշաբթի՝ մայիսի 22-ին, հայտարարել է երկրի նախագահ Կլաուս Յոհանիսը։ Նրա խոսքերը մեջբերում է G4Media-ն։
«Ռումինիան զինվորներ չի ուղարկի Ուկրաինա: Վերջ»,- ասել է Ռումինիայի նախագահը։
Ըստ Յոհանիսի, ինքը չի տեսնում ուղղակի ռազմական սպառնալիք Ռումինիայի համար կամ «ազդանշաններ», որոնք վկայում են երկրի վրա հարձակման վտանգի մասին։ Միևնույն ժամանակ, Ռումինիայի ռազմական ղեկավարությունը դիտարկում է իրավիճակի զարգացման «ցանկացած սցենար», հավելել է նախագահը։
«Ռումինիան ապահով երկիր է, և ռումինացիները վախենալու կարիք չունեն, բայց մենք միշտ պետք է պատրաստ լինենք անսպասելի իրադարձությունների։ Պետք չէ խուճապի մատնվել կամ հավատալ, որ Ռումինիան վտանգի տակ է»,- վստահեցրեց Իոհանիսը:
Ռումինիան օգտվում է «անվտանգության ամենակարևոր երաշխիքներից», ընդգծել է երկրի նախագահը։ «Կարևոր է հասկանալ, որ մենք միայնակ չենք, մենք դաշնակիցների հետ միասին ենք», - ասել է Իոհանիսը:
Ռումինիայի նախագահը նաև մեկնաբանել է Patriot զենիթահրթիռային համակարգերը (SAM) Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը։ Ըստ Յոհանիսի, ինքը ոչ մի դեպքում չի հավանության արժանանա այնպիսի լուծման, որում Ռումինիան կմնա առանց հրթիռային ու հակաօդային պաշտպանության։
«Ի վերջո, եթե ինչ-որ բան տրվի, Ռումինիան պետք է դրա դիմաց ինչ-որ բան ստանա. հակառակ դեպքում դա տեղի չի ունենա»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահներ են տեղակայվում․ ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.«Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հան...
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։Լուսանկարում կործանվ...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։Ըս...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։Ըստ իրանական գործակալությ...