Քաղաքապետարանից նոր գրառում են արել բողոքի ակցիաից
Սիրելի՛ երևանցիներ և գործընկերներ, հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով (ինչին ավելի մանրամասն անդրադարձել էինք նախորդ հրապարակմամբ) ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն:
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդելի էինք, որ «Երևանի ավտոբուս» ընկերության վարորդները գործադուլ են անում, պահանջում են վերականգնել իրենց նախկին ղեկավարներին։
Նրանք պնդում են, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սամվել Նազարյանը հին աշխատողներին անհիմն հեռացնում է, իր մտերիմներին տեղավորում աշխատանքի։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վարորդներ չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները և ուղեգծերից դուրս են եկել: Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը դիտարկել էր որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների:
Նմանատիպ հոդվածներ
Լրացումներ և փոփոխություններ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգում
Կառավարությունը հաստատել է «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» N 1132-Ն որոշման...
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Ջիջի» ընկերության նկատմամբ. հայտնի է պատճառը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մայիսի 21-ին հարուցել է վարույթ «Ջիջի» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ՝ «g...
Աբովյանում տղամարդը նռնակներով զինված մտել է «Արդշինբանկ» ու սպառնում է այն պայթեցնել
Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ իրավիճակ է Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:Նռնակով կամ նռ...
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...