Հունիսի վերջին ադրբեջանցիները կժամանեն․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ ուշ երեկոյան Կիրանցի համայնքապետարանում հանդիպում է տեղի ունեցել. մարզպետարանից եկած աշխատակիցները մի խումբ կիրանցիների հետ մի քանի ժամ քննարկել են փոխհատուցման հարցերը: Խոսքն առաջնահերթ այն կիրանցիների մասին է, որոնք տուն են կորցնում սահմանազատման հետեւանքով, նաեւ այն սեփականատերերի, որոնց տները կամրջի հանձնման պատճառով հայտնվում են սահմանագծին:
Ըստ տեղեկությունների՝ կառավարությունը մտադիր է փոխհատուցել այս անձանց` նոր տներ կառուցել եւ արդեն սկսել են գյուղի «սովխոզ» թաղամասում շինաշխատանքները: Թե ինչպես են հասցնելու մեկ ամսում տուն կառուցել, դժվար է ասել: Բանն այն է, որ Ադրբեջանին անցնող երկու տների սեփականատերերին վերջնաժամկետ է տրվել` մինչեւ հունիսի 24- ը պետք է ազատեն իրենց տները: Այսինքն, հունիսի վերջին արդեն ադրբեջանցիները կհայտնվեն Կիրանցի մատույցներում»:
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացնելու է ուժեղացված ծառայություն
Մայիսի 24-ին հանրապետության բոլոր դպրոցներում հնչելու է «Վերջին զանգը»:«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳՆ...
ՊՆ-ն՝ զինծառայողների ծնողների կողմից շարունակ ծանրոց ուղարկելու մասին հրապարակման վերաբերյալ
Այսօր լրատվամիջոցներում տարածված «Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չ...
ՔԱՐՏԵԶ․ Ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և այլընտրանքային երթուղիները
«Ճանապարհային դեպարտամենտ»-ը ներկայացրել է ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և առաջարկում այլընտրա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի
ՆԳՆ ՓԾ-ն հորդառատ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առ...