Գերիների ազատումը նախապայման է․ Կլոդ Վիզլերը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին
Գերիների ազատումը նախապայման է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար, սա հստակ է մեզ համար։ Այս մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Աժ-ում հայտարարել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը։
«Մեկ տարվա ընթացքում սա իմ երկրորդ այցն է Հայաստան, որն աննախադեպ բան է։ Առաջին անգամ ես այստեղ էի որպես Լյուքսեմբուրգի խորհրդարանի պատվիրակության անդամ, բայց այն պահից, երբ ես դարձա պալատի նախագահ, ես ասացի՝ պետք է վերադառնամ։ Ինձ դրան դրդեցին վերջին ամիսների ընթացքում այս տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները։ Սա ցույց է տալիս ՀՀ-ի և Լյուքսեմբուրգի հարաբերությունների զարգացումը։ Ունենք շատ ակտիվ քաղաքական երկխոսություն։ Մենք այս ընթացքում պատրաստվում ենք հանդիպել ՀՀ նախագահին ու վարչապետին»,- ասել է նա։
Կլոդ Վիզլերը հայտարարել է, որ Հայաստանը Լյուքսեմբուրգի ամբողջական աջակցությունն ունի, իր ժողովրդավարության անցման ճանապարհին։ նա ողջունեց նաև Հռոմի ստատուտի վավերացումը ՀՀ-ի կողմից։
Վիզլերը ընդգծել է․ «Մենք Լյուքսեմբուրգի խորհրդարանում հաճախ ենք խոսում Հայաստանի, այստեղ տիրող իրավիճակի մասին, բայց կա մեկ առանձնահատկություն՝ բոլոր միջնորդություններն ու բանաձևերը, որոնք մենք ընդունել ենք Լյուքսեմբուրգի խորհրդարանում, բոլորը միաձայն են ընդունվել։ Սա նշանակում է, որ ձախակողմյան և աջակողմյան կողմերը՝ բոլոր խմբակցություններն ու կուսակցությունները միաձայն են Հայաստանի հետ կապված հարցերում։ 2015 թվականին, երբ մենք քվեարկեցինք այն բանաձևի օգտին, որը ճանաչում էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ցույց տվեց, որ այս հարցում էլ ենք միաձայն, 2020 թվականին միջնորդությունների համար քվեարկեցինք։
Մենք կշարունակենք մեր ներգրավվածությունը ԵՄ քաղաքացիական առաքելության համար, Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի հարցում մենք աջակցում ենք խաղաղության հաստատմանը և համոզված ենք՝ գերիների ազատումը նախապայման է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար, սա շատ հստակ է մեզ համար»։
Նմանատիպ հոդվածներ
Դա հանգեցրեց Շուշիի գրավմանը, որը ճանապարհ բացեց դեպի Ստեփանակերտ․ Զախարովա
Հիշո՞ւմ եք, նման մի երգ կար և դրա մեջ «Իմ սիրելի, գուշակիր ինքներդ» արտահայտությունը: Անկեղծ ասած, ինձ հետաքրքրում է, թե...
Եկել է ժամանակը, որ եկեղեցին հարկեր վճարի. Ալեն Սիմոնյան
Ցավում եմ, որ եկեղեցին ներքաշվեց այս ամեն ինչի մեջ: Կարծում եմ, որ նաև եկել է ժամանակը՝ քննարկենք, հասկանանք, թե այն հար...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնում է վարչապետի մամ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ․ մանրամասներ
Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հ...