Ամեն ինչ կպարզվի, մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն. Տիգրան Ավինյան
Քանի դեռ այստեղ զրուցում ենք, երևանցիները կանգառներում սպասում են։
Այս մասին վարորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Կանգառներում երևանցիների սպասելը ավելի կարևոր է այստեղ յուրաքանչյուրիցս։ Ամեն մեկիս գործը ծառայությունն է այս քաղաքին։ Երբ մեզանից մեկը սկսում է սխալ աշխատել, համակարգը քանդվում է։ Առաջնայինը մարդկանց տեղափոխումն է»,– հայտարարեց նա։
Ավինյանը հայտարարել է, որ վաղը առանձին կհանդիպի Անդրանիկ Մանուկյանի հետ։
«Ամեն հարցի, խնդրի բարձրաձայնում իր ճիշտ մեթոդաբանությունն ունի։ Եթե ուզում եք ասել, որ պարոն Մանուկյանին անարդար ձևով են հանում, միգուցե. ես նրան խոստացել եմ, որ առանձին կընդունեմ, կխոսենք, փաստարկները կլսեմ, իր ներկայացրած ֆինանսական թվերը կլսեմ»,– հայտարարեց նա։
Ավինյանը հավելել է, որ մարտին հավաքագրումը միջինում օրական կազմել է 20,5 մլն դրամ, ապրիլին՝ 24,5 մլն։ Այս թվերի մակարդակում ակնհայտորեն խնդիր կա։
«Ամեն ինչ կպարզվի, մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն։ Եթե պարզվի, որ թեմայի հետ կապ չունեցող մարդիկ ազատվել են աշխատանքից, կվերականգնվեն»,– հայտարարեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահներ են տեղակայվում․ ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հա...
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։ Լուսանկարում կործան...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։ Ը...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։ Ըստ իրանական գործակալութ...