ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զորակոչի ու վարժական հավաքների մասին կծանուցվի նաև օնլայն

ԱԺ-ն քննարկում է զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։ Պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ այսպես կարգավորվում են պարտադիր զորակոչի ու վարժական հավաքներին քաղաքացիներին տրվող ծանուցումների եղանակները։


Ըստ այդմ, նախատեսվում է քաղաքացուն ծանուցել նաև համացանցով։ «Քաղաքացու ծանուցումն իրականացվում է նրա էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցագիր ուղարկելու միջոցով, եթե առկա է քաղաքացու համաձայնությունը՝ իրեն ծանուցել բացառապես պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագրերի միջոցով»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ դեպքում քաղաքացին պատշաճ ծանուցված է համարվում այն ստանալուն հաջորդող 5-րդ օրվանից։


Մանրամասները՝ տեսանյութում։