ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հ1-ի լրագրողներին ոստիկանական մեքենայով տարան Կիրանց, իսկ մյուսների մուտքն արգելված է

Կիրանցի մուտքի մոտ ժամեր շարունակ ԶԼՄ ներկայացուցիչները սպասում են, որ թույլ տան իրենց մուտքը գյուղ։ Չնայած դրան, ոչ պատգամավորներին, ոչ լրագրողներին ոտիկանները հնարավորութուն չեն տալիս գյուղ մտնել։ Փախարենը մի ավտոմեքենա եկաց ու Հանրային հեռուստաընկերության նկարահանող խմբին տարավ Կիրանց։ Սա բարկացրեց ներկաների զայրույթը, նրանք սկսեցին վանկարկել՝ ամոթ, ամոթ։


«Իջևանի ոստիկանապետն անձամբ վարում է մեքենան, որով Առաջին ալիքի լրագրողները պետք է մուտք գործեին Կիրանց: Մենք քիչ առաջ ականատես եղանք, որ տեղի ունեցավ հերթական ապօրինությունը։ Հ1-ի լրագրողներին նստեցրին ոստիկանական մեքենա ու տարան Կիրանց գյուղ, իսկ օրեր շարունակ այստեղից լուսաբանում ապահովող ԶԼՄ-ների ներկայացուցիչներին թույլ չեն տալիս։ Պահանջում ենք, որ ապահովեն լրագրողների մուտքը Կիրանց գյուղ։ Մենք տեսանք ապօրինություն, խտրականության, խայտառակություն»,-հայտարարեց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։


Նա պահանջեց, որ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները գան ու բացատրեն, թե ինչ տեղի ունեավ։


«Ներվ չի մնացել, Այվազյան, շուտ արեք, եկեք, մոտեցեք ու պարզաբանումներ տվեք»,-ասաց Դանիելյանը։


Նա նաև հայտարարեց, որ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, չնայած ոստիկանական մի քանի շղթաների ու պատերի, հասել է Կիրանց, եկեղեցու մոտ է։