Փաշինյանին քվեարկողների կեսը եթե դուրս գա հրապարակ, Փաշինյանը հրաժարական կտա. Գագիկ Մելքոնյան
Փաշինյանին քվե տվողների կեսը եթե դուրս գա հրապարակ՝ Փաշինյանը հրաժարական կտա։
Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
«Իշխանափոխություն չի կարող լինել։ Ես վստահ եմ, որովհետև տեսնում եմ այն մարդիկ ովքեր որ հավաքված են այդտեղ նախկիններն են, աբիժնիկներն են, որ հավաքված են իրար գլուխ և ամեն անգամ մի աբիժնիկ գալիս միանումա է շարժմանը։
Առաջին օրը տասնյակ հազար քաղաքացի եմ տեսել, դրանից հետո ես էլ էդ տասնյակ հազարները չեմ տեսել։
Ինչքան մարդ ընդդիմության ձայն են տվել, տեսնենք ամսի 26-ին 200,000 մարդ կհավաքվեն։
300,000 մարդ պետք է դուրս գա փողոց, որ իշխանափոխություն լինի, Փաշինյանին քվե տվողների կեսը եթե դուրս գա հրապարակ, Փաշինյանը հրաժարական կտա,-» ասել է Մելքոնյանը։
«Ես չեմ տեսնում օբյեկտիվ հիմքեր, որ Փաշինյանը պետքա հրաժարական տա։ Ես համոզված եմ, որ Փաշինյանը զգա ինքը սխալ բանա արել, ինքը հրաժարական կտա։ Եթե իշխանափոխություն են ուզում անել, ամեն օր հրապարակում 200 հազար մարդ պետք է հավաքվի։
Մինչև հիմա իրանք իրենց թեկնածուն չեն կարողանում ասեն՝ ում հետևից է գնալու ժողովուրդը։ Ով ուզում է վարչապետի թեկնածու լինի, նրանք այսօրվա դրությամբ չեն կարող որևէ բան անել։
Արցախը Արցախի ղեկավարություննա կորցրել։ Հեղափոխություն արեցին ու 10 օր հետո գնացին Արցախը հանձնեցին, վերցրին ժողովրդին ու տեղափոխվեցին Հայաստան։
Իսկ հիմա եկել են այստեղ, իշխանությունն են ուզում փոխել»,- ավելացրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։ Լուսանկարում կործան...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։ Ը...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։ Ըստ իրանական գործակալութ...
Այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահներ են տեղակայվում․ ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հա...