Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները կշարունակվեն նույն ռեժիմով. ԱՄՆ Պետդեպ
Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները, որոնք ներառում են օդանավերի սահմանափակումներ, կշարունակվեն ամբողջությամբ՝ չնայած Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի և Իրանի ԱԳՆ ղեկավար Ամիր Աբդոլլահյանի մահվանը՝ ավիավթարի հետևանքով։ Այս մասին մայիսի 20-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Նա նշել է, որ ամերիկյան կողմը չի պատրաստվում ներողություն խնդրել պատժամիջոցների ռեժիմի համար, և մատնանշել է, որ Իրանի կառավարությունն իբր օգտագործել է իր օդանավերը՝ ահաբեկչությանը աջակցելու համար տեխնիկա փոխադրելու համար։
«Այդ առումով մենք կշարունակենք ամբողջությամբ կիրառել պատժամիջոցների ռեժիմը, ներառյալ պատժամիջոցները Իրանի կառավարության կողմից օգտագործվող ինքնաթիռների դեմ», -ասել է Միլլերը:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հավաստիացրել էր, որ ԱՄՆ-ն առնչություն չունի ուղղաթիռի կործանմանը, որում եղել է Ռաիսին։
Նմանատիպ հոդվածներ
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։Լուսանկարում կործանվ...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։Ըս...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։Ըստ իրանական գործակալությ...
Այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահներ են տեղակայվում․ ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.«Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հան...