Էբրահիմ Ռայիսիի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին նրա հայրենի Մաշհեդ քաղաքում: Այդ մասին հայտնել է Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին․
«Այաթոլլա Ռայիսիի հուղարկավորությունը տեղի կունենա Իմամ Ռեզայի դամբարանում», - մանրամասնել է նա՝ IRIB հեռուստաալիքի եթերում:
Նշվում է, որ ավիավթարի զոհերի մարմինները կուղարկվեն Թեհրան և մայիսի 21-ի երեկոյան Թեհրանի մզկիթում տեղի կունենա նահատակների հրաժեշտի արարողությունը: Ռաիսիին ուղեկցող քաղաքական գործիչների հուղարկավորությունը տեղի կունենա առանձին-առանձին՝ Թեհրանի մոտ գտնվող Կում քաղաքում, հենց Իրանի մայրաքաղաքում, Թավրիզում և Հարավային Խորասան նահանգի քաղաքներից մեկում:
Նմանատիպ հոդվածներ
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։ Լուսանկարում կործան...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։ Ը...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։ Ըստ իրանական գործակալութ...
Այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահներ են տեղակայվում․ ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հա...