ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մրցարշավային մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ. կա զոհ. ՌԴ
ՌԴ-ի Լենինգրադի մարզային ռալիի գավաթի ժամանակ մրցարշավային մեքենան արագ սլանալով մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է մեքենան սլանում մեծ արագությամբ և մխրճվում մարդկանց մեջ։
Միջոցառման կազմակերպիչ Օլգա Սիվաչևայի խոսքով՝ վթարի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է և մահացել հիվանդանոցում, այլ վնասվածքներ չկան։ Մրցույթն անմիջապես դադարեցվել է, ժամանել է շտապօգնության մեքենա։
Դեպքի փաստով ՌԴ քննչական կոմիտեի Լենինգրադի մարզի քննչական վարչությունը հետաքննություն է սկսել, տեղում աշխատում են իրավապահները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրում որոնողական աշխատանքների առաջին կադրերը
Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրում փրկարարների որոնողական աշխատանքների առաջին կադրերը: Հայտնում են տեղական...
Խոշոր հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար
Մայիսի 17-ին, ժամը 03:51-ին «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երև...
Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել
Մայիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մայիսի 17-ին Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Մայիսի 17-ի Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել: Այս միջադեպի մասին հայտնի է դարձել այսօր: ԱԺ ՔՊ խմ...