Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից է ձերբակալվել ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով. ՔԿ
Մայիսի 17-Ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի շրջանակներում իրականացվող ուժեղացված ծառայության ժամանակ, տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխախոտ օգտագործելու պատճառով, կանգնեցվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենայի սրահից իր գրպանն է տեղափոխել ծխախոտի տուփ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:
Պարեկների կողմից գրպանի պարունակությունը տրամադրելու պահանջ ներկայացվելուց հետո վարորդը նետել է ծխախոտի տուփը։
Պարզվել է, որ դրանում առկա է եղել կաթուցիչ և դեղնականաչավուն կանեփանման զանգված։ Ավտոմեքենայի 59-ամյա վարորդը և 66-ամյա ուղևորը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են, ապօրինի կերպով թմրանյութեր պահելու կասկածանքով տեղափոխվել են Ոստիկանության բաժին։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Որոշում է կայացվել նշված երկու անձանց ձերբակալելու մասին, ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։
Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ վաղը փակ կլինեն
Մայիսի 19-ին Երևանում անցկացվող «Մեկ վազք» («One run») միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ ժամը 09:00-14:00-ն ընկած...
Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից» հայտնում են․«Հիշեցնում ենք, որ Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» հա...
Երևանը կունենա նոր Գլխավոր հատակագիծ․ քաղաքապետարան
Երևանը կունենա նոր Գլխավոր հատակագիծ։ Այս մասին հայտարարվել է այսօր՝ մայիսի 20-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակ...
Լրացումներ և փոփոխություններ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգում
Կառավարությունը հաստատել է «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» N 1132-Ն որոշման...