Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսին: Ստորեւ՝ պաշտոնական հաղորդագրությունը հանդիպման մասին։
Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և գոհունակություն հայտնել Հայաստան-ԵՄ համագործակցության մակարդակից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման կարևորությունն ու ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կյանքի կոչումը: Վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային հասանելիության պետական աջակցության ծրագիրը և դրա իրականացման գործում ընդգծել ԵՄ օժանդակության անհրաժեշտությունը:
ԵՄ առևտրի գծով հանձնակատարը նշել է, որ Բրյուսելի եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ն շարունակելու է նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը, այդ թվում՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների, շուկաների դիվերսիֆիկացման, ստանդարտների ներդրման, բիզնես միջավայրի բարելավման և այլ ուղղություններով: Վալդիս Դոմբրովսկիսը հավելել է, որ այժմ հայաստանյան գործընկերների հետ մշակվում են տնտեսական և ներդրումային ծրագրերի առաջնահերթությունները:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին, որոնք համաձայնեցվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպմանը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման շուրջ: Այդ համատեքստում կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։Լուսանկարում կործանվ...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։Ըս...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։Ըստ իրանական գործակալությ...
Այսօրվա հանրահավաքի ամենապիկ ժամին Հանրապետության հրապարակում եղել է 11 հազար 300 մարդ. ԻՔՄ
Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած հանրահավաքի ամենապիկ ժամին՝ 19:20-ին հրապարակու...