Իշխանությունները ողջ կազմով, ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի ամեն խոսքին, քայլին ու ծրագրերին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ողջ կազմով, ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի ամեն խոսքին, քայլին ու ծրագրերին:
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է թիմակիցներին Սրբազանի հայտարարությունների հետ կապված անպայման հակափաստարկներ ներկայացնել, հերքել ու տարբեր պնդումներով ցույց տալ, որ Բագրատ Սրբազանը «նախկիններից» է, ու նրա նպատակը «նախկիններին» իշխանության բերելն է: Բայց հրահանգվել է դա անել կոռեկտ, առանց անվանական վիրավորանքների, որպեսզի միջազգային գործընկերները «ամոթանք տալու» առիթներ չունենան: Նույն աղբյուրները փոխանցում են, որ տեւական ժամանակ է, ինչ Փաշինյանի հետ տետ-ա-տետ չեն հանդիպել թիմակիցները, քննարկումներ չեն ունեցել, բայց տարբեր ձեւերով մեսիջներ են ստանում` Բագրատ Սրբազանին անհայտ օգտատերերի միջոցով վարկաբեկելու ուղղությամբ: Ակտիվ է նաեւ Փաշինյանի ընտանեկան կայքը:
Հիշեցնենք, որ Փաշինյանի հետ վերջին ժամանակներում ՔՊ-ն հաճախ էր հանդիպում, բայց Սրբազանի սկսած շարժումով պայմանավորված՝ հանդիպումները չեն կայանում, քանի որ մտավախություններ ունեն, որ բողոքի ակցիաները կարող են տեղափոխվել իրենց գրասենյակի հարակից տարածքներ: Դրա համար Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակահատվածում նաեւ վարչության հետ հանդիպում չի ունեցել (նրանք ամեն երեքշաբթի հանդիպում էին), ու վարչությունն անհամբեր սպասում է, թե երբ են հավաքվելու` իրավիճակը քննարկելու ու իրենց անելիքները հասկանալու համար»,– գրում է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։ Լուսանկարում կործան...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։ Ը...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։ Ըստ իրանական գործակալութ...
Այսօրվա հանրահավաքի ամենապիկ ժամին Հանրապետության հրապարակում եղել է 11 հազար 300 մարդ. ԻՔՄ
Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած հանրահավաքի ամենապիկ ժամին՝ 19:20-ին հրապարակու...