Դեյվիդ Կոպերֆիլդը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ
Առնվազն 16 կին պնդում է, որ իլյուզիոնիստ և աճպարար Դեյվիդ Կոպերֆիլդը սեռական ոտնձգություն է կատարել իրենց նկատմամբ և իրեն ոչ ադեկվատ պահել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը, որի լրագրողները հետաքննել են միջադեպերը։
Կանանց խոսքով՝ իլյուզիոնիստն իրենց դրդել է իր հետ ինտիմ հարաբերություններ ունենալ։ Նա նաեւ ստիպել է մի քանիսին թմրանյութ ընդունել, որպեսզի չկարողանան դիմադրել։
Ինչպես նշում է The Guardian-ը, զոհերի նկարագրած իրադարձությունները տեղի են ունեցել 1980-ականների վերջից մինչև 2014թ: Այդ ժամանակ իրենց խոսքով՝ սեռական բռնության ենթարկված աղջիկների մեծ մասը դեռ հասուն տարիքի չէր հասել։
Իլյուզիոնիստի ենթադրյալ զոհերից մեկը՝ Բրիթնի Լյուիսը, դեռ 2018 թվականին հրապարակայնորեն հայտարարել էր, որ Կոպերֆիլդը թմրանյութ է տվել, ապա բռնաբարել իրեն 1988 թվականին։ Այդ ժամանակ, ըստ կնոջ, նա ընդամենը 17 տարեկան էր և աշխատում էր որպես մոդել։
Դրանից հետո մեկ այլ կին խոստովանել է, որ իլյուզիոնիստը նույն կերպ է վարվել իր և իր ընկերուոհւ հետ։ Տուժողի խոսքով՝ ինքը երբեք այս մասին հրապարակավ չէր խոսի, եթե վստահ չլիներ, որ իրեն թմրանյութ են տվել։
Մնացած դեպքերում կանայք ասում էին, որ աճպարարն իրենց անհանգստացրել է և իր ելույթների ժամանակ իրեն ոչ ադեկվատ պահել։ 15-ամյա տուժածներից մի քանիսի ծնողները նույնպես ականատես են եղել Կոպերֆիլդից ոտնձգություններին, գրում է Guardian-ը։
Կանանցից մեկը Կոպերֆիլդի արարքից հետո դիմել է ոստիկանություն, սակայն նրա հայտարարությունը «լուրջ չեն ընդունել», թեև սկանդալային ներկայացման տեսագրությունն առկա է եղել։ The Guardian-ի խմբագիրները կապվել են իրավապահ մարմինների հետ և աճպարարի փաստաբանների հետ՝ խնդրելով տրամադրել այդ կատարման տեսագրությունը, սակայն պատասխան չեն ստացել։
Հրատարակությունը նաև պարզել է, որ շատ դեպքերում իլյուզիոնիստն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ մտնող աղջիկներին խոստացել է կարիերայի առաջխաղացում մոդելային բիզնեսում։
Ինքը՝ 67-ամյա Կոպերֆիլդը, հրատարակության հետ զրույցում հերքել է իր հասցեին հնչող նման մեղադրանքները։
Նմանատիպ հոդվածներ
Քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստեղծված իրավիճակը. Հայկ Կոստանյան
Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է․ քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստե...
Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել. «Փաստինֆո»
Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի համայնքապետ Տիգրան Հարությունյանը վստահեցնում է, որ Բերքաբերի հատվածում սահմանազատումն ավա...
Ինչ կլինի Կիրանցի եկեղեցու հետ սահմանազատումից հետո
Վարչապետի աշխատակազմից «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ մանրամասնել են, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման ա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով․ ՔԿ
Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից Երևան քաղաքի կե...