ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վիճելիս փայտերով և մահակներով հարվածել են քաղաքացուն, նա էլ կրակել է. մանրամասներ
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայիսի 11-ին ժամը 19.10-ին Մասիս քաղաքի Հերացու փողոցում հանդիպակաց երթևեկել են «ՎԱԶ-2112», «Շեվրոլե Վոլտ» և «Օպել» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «ՎԱԶ-2112»-ից և «Օպելից» իջել են մի խումբ անձինք և, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով և հայհոյանքներ հնչեցնելով, փայտերով և մահակներով սկսել են հարվածել «Շեվրոլե Վոլտ» մեքենայում գտնվողներին, իսկ այդ ընթացքում գազային ատրճանակից կրակոցներ են արձակվել:
Ոստիկանությունից հայտնում են, որ Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել:Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են խուլիգանության մասնակիցների ինքնությունը. ութ երիտասարդն էլ Կաթնաղբյուր գյուղի բնակիչ են:
Պարզվել է, որ նրանք անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Շևրոլե Վոլտի» վարորդին, նա էլ գազային ատրճանակից կրակոցներ է արձակել:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երեք պարկուճ:
Մայիսի 12-ին «ՎԱԶ-2112»-ի վարորդը՝ Կաթնաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը, հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Մայիսի 13-ին հայտնաբերվել են նաև միջադեպի երկու մասնակից: Նրանք ձերբակալվել և ներկայացվել են Մասիսի քննչական բաժին: Երեք երիտասարդներին էլ մեղադրանք է առաջադրվել: Նրանց նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը:
Նախաքննությունը շարունակվում է:
«Շեվրոլեի» վարորդը ներկայացրել է գազային ատրճանակը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված
«Վերջին զանգի» միջոցառումներին ընդառաջ՝ ՆԳՆ Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արաբկիրում հսկայական փոսը փակել են ստվարաթղթե տուփերով, որ մեքենաները չընկնեն փոսը
Արաբկիր վարչական շրջանում՝ Մամիկոնյանց-Վրացական փողոցների խաչմերուկն արդեն մեկ շաբաթ այս վիճակում է։ Այս մասին Facebook-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լեո Նիկոլյանը՝ օդանավակայանի միջադեպի մասին
Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները հարգալից են, տեղի ունեցածն էլ հարձակում անվանել չի կարելի։ Sputnik Արմենիայի հ...
Տեղադրվել է նոր արագաչափ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկ...