Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից հետո կուսակցությունը հայտարարություն է տարածել
Առաջիկա մի քանի ժամերը որոշիչ կլինեն Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի համար: Այս հայտարարությունը տարածել է Ֆիցոյի ղեկավարած «Smer» կուսակցությունը։
«Ամեն ինչ կորոշվի առաջիկա մի քանի ժամվա ընթացքում», - ասվում է հայտարարության մեջ:
Սլովակիայի վարչապետի սոցցանցի էջում նաև հաղորդվում է, որ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին վտանգ է սպառնում:
Նշվում է նաև, որ վարչապետին ուղղաթիռով տեղափոխում են Բանսկա Բիստրիցայի հիվանդանոց, քանի որ մինչև Բրատիսլավա ճանապարհը չափազանց երկար կտևեր:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆիցոյի դեմ մահափորձ է իրականացվել կառավարության արտագնա նիստից հետո Գանդլովա քաղաքում՝ Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա։ Կրակոցները հնչել են, երբ քաղաքական գործիչը դուրս է եկել մարդկանց մոտ։
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցի 2 բնակելի տուն՝ Ադրբեջանում, ադրբեջանական գյուղերի 25 տուն՝ Հայաստանում. Radar Armenia
Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների` սահմանազատման արդյունքում ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյ...
Ոuտիկանները լցվել են դպրոց. Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին․ MediaHub
Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, ընդդիմադիր հայացքների համար տնօրենին ազատում են աշխատանքից։ Այդ մասին Medi...
Երևանը դիմել է ռուսական կողմին․ որոշում է կայացվել․ Բորտնիկով
Երևանը դիմել է ռուսական կողմին՝ խնդրելով դուրս բերել ՌԴ սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը, նման որոշում է կայաց...
Սահմանային կետում այս պահին շարժ կա․ ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ
Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS,am-ին հայտնեց Երասխ գյուղի վար...