ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բորբոս, կեղտի կուտակում. հացի 3 արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գավառում կասեցվել է «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող երեք արտադրամասերի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Ստուգումներ են իրականացվել 4 տարբեր հացատեսակների արտադրամասերում, որոնցից 3-ում մի շարք խախտումներ են արձանագրվել։ Մասնավորապես, «Պուրի», «Թոնրի լավաշ», «Լավաշ» արտադրամասերում պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանող նյութերից, կանխարգելված չեն եղել առաստաղի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկներ թափվելու հնարավորությունը։ Բացի այդ, պարենային հումքի պահեստը ևս ունեցել է վերանորոգման կարիք։
Տեսչական մարմինը ժամկետ է սահմանել հայտնաբերված խախտումները վերացնելու համար։









Նմանատիպ հոդվածներ
Մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ վաղը փակ կլինեն
Մայիսի 19-ին Երևանում անցկացվող «Մեկ վազք» («One run») միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ ժամը 09:00-14:00-ն ընկած...
Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից» հայտնում են․«Հիշեցնում ենք, որ Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» հա...
Անհնազանդության ակցիաների ընթացքում բերման են ենթարկել գրեթե 90 քաղաքացու
Երևան քաղաքում տեղի ունեցող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման են ենթարկել գրեթե 90 քաղաքացու։Նշենք, որ «Տավուշը...
Երևանը կունենա նոր Գլխավոր հատակագիծ․ քաղաքապետարան
Երևանը կունենա նոր Գլխավոր հատակագիծ։ Այս մասին հայտարարվել է այսօր՝ մայիսի 20-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակ...