Արտաքին աշխարհը հետաքրքրություն է ցուցաբերում շարժման նկատմամբ. Բագրատ Սրբազան
Հայաստանի ժուռնալիստների միությունում շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ արտաքին աշխարհը հետաքրքրություն է ցուցաբերում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նկատմամբ։
«Երբ ասում եմ արտաքին աշխարհ, միանգամից նկատի ունեք Արևմուտքը... բայց բոլոր տեղերից էլ հետաքրքրությունը կա, ինչքան լրատվականներ են կոնտակտներ ուզում հարցազրույցների համար, բայց ես դեռևս փորձում եմ սահմանափակ մնալ։ Միայն «Le Monde»–ին եմ տվել հարցազրույց, որը կարևոր էր և պետք էր։ Մնացած բոլորին խնդրել եմ, որ մի քիչ ժամանակ անցնի»,–ասաց Բագրատ սրբազանը։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթանում։
Նմանատիպ հոդվածներ
Սրբազանը՝ հանրահավաքներին փողով մասնակցելու Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին
Դատախազությանը, ԱԱԾ-ին հորդորում եմ գնալ այդ հայտարարությունների հետևից և նախաձեռնել իրավական գործընթաց: Այս մասին այսօր...
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ստորագրել․ Փաշինյան
Այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։ Այս մասի...
Վրաստանի խորհրդարանն ընդունեց «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որն ավելի վաղ բողոքի ալիք էր բարձրացրել երկրում...
Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք․ Փաշինյան
«Մենք պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չի, ու մենք հիմա դրանով ենք զբաղված»։ Այս մասին կառավարության...