ԱՄՆ–ն Վրաստանին սպառնում է պատժամիջոցներով, եթե օտարերկրյա գործակալների մասին օրենքը չփոխվի
ԱՄՆ–ն կարող է սահմանափակումներ մտցնել Վրաստանի իշխանությունների դեմ, եթե խորհրդարանի կողմից ընդունված Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը չփոխվի: Այս մասին, РИА Новости–ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը:
«Չի բացառում, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել ֆինանսական օգնությունը Վրաստանին, եթե Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրենքը «չհամապատասխանեցվի Եվրամիության չափանիշներին»,– ասել է Օ՛Բրայենը։
«Ֆինանսական ամբողջ օգնությունը պետք է վերանայվի, եթե մեր մասին հիմա խոսում են որպես հակառակորդներ, այլ ոչ թե գործընկերներ»,– ասել է նա։
Օ՛Բրայենը հավելել է, որ պատժամիջոցները, այդ թվում տնտեսական կլինեն, ինչպես նաև մարդկանց ճանապարհորդության սահմանափակումներ կկիրառվեն, եթե «Վրաստանի իշխանությունները շարունակեն հարձակումները ԵՄ-ի և մյուս գործընկերների վրա»։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվա հանրահավաքի ամենապիկ ժամին Հանրապետության հրապարակում եղել է 11 հազար 300 մարդ. ԻՔՄ
Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած հանրահավաքի ամենապիկ ժամին՝ 19:20-ին հրապարակու...
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։ Լուսանկարում կործան...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։ Ը...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։ Ըստ իրանական գործակալութ...