Լրագրողին «տականք» անվանած փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, նա վիրավորել է լրագրող Հասմիկ Առաքելյանին։
Hayastan.news-ի հետ զրույցում Առաքելյանն ասել է, որ այսօր տեղի ունեցած ակցիայի ժամանակ արձագանքնել է ոստիկանների գործողություններին և արձանագրել դրանք որպես լրագրող․
«Ակցիայի ժամանակ 44-օրյա պատերազմում զոհված զինվոր Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ տիկին Գոհարն, ամոթանք էր տալիս կարմիր բերետներին, որ փորձում էին քաղաքացիներին տանել իրենց բողոքի ակցիայի վայրից։ Այդ ընթացքում տիկին Գոհարն ասաց՝ թքեմ ձեր երեսին, կարմիրբերետավորը պտտվեց, ասաց՝ քո երեսին քթի։ Ես այդ պահին ականատես էի, ասացի սրբապիղծներ, զոհվածի զինվորի մորն այսինչ բառեր եք ասում, և այդ ժամանակ կարմիրբերետավորների հրամանատարը մոտեցավ, անուն- ազգանունս ճշտեց, ապա ասաց՝ Հասմիկ Առաքելյան․ սրբազպիղծը դուք եք, Հասմիկ Առաքելյան, դուք տականք եք»,- պատմել է Առաքելյանը։
Նմանատիպ հոդվածներ
Անհնազանդության ակցիաների ընթացքում բերման են ենթարկել գրեթե 90 քաղաքացու
Երևան քաղաքում տեղի ունեցող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման են ենթարկել գրեթե 90 քաղաքացու։Նշենք, որ «Տավուշը...
Մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ վաղը փակ կլինեն
Մայիսի 19-ին Երևանում անցկացվող «Մեկ վազք» («One run») միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ ժամը 09:00-14:00-ն ընկած...
Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից» հայտնում են․«Հիշեցնում ենք, որ Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» հա...
ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշի անձնական իրերի վրա հետքեր թողնելու համար». փաստաբան
ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար: Այս մասին Facebook-ի իր էջում գ...