Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել հասնել Գազայում բոլոր նպատակներին
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որի ընթացքում նա հայտնել է Իսրայելի վճռականությունը՝ հասնելու Գազայի հատվածում պատերազմի բոլոր հայտարարված նպատակներին, կողմերը քննարկել են նաև Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ) շարունակվող գործողությունը, երկուշաբթի հայտնել Է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Նախարար Գալանտը քննարկել է իրավիճակը Գազայի հատվածում, այդ թվում՝ ՑԱԽԱԼ-ի գործողությունները ամբողջ անկլավում ահաբեկիչների կենտրոնացման վայրերում, ինչպես նաև ... Ռաֆահի շրջանում գործողությունը ՀԱՄԱՍ-ի մնացած գումարտակների դեմ (Պաղեստինյան շարժում-խմբ.): Գալանտն ընդգծել է Իսրայելի Պետության պատրաստակամությունը՝ շարունակելու գործել պատերազմի նպատակներին հասնելու համար՝ ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից պահվող 132 պատանդներին և ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը՝ որպես ռազմական և քաղաքական ուժ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Գալանտը նաև երախտագիտություն է հայտնել պետքարտուղար Բլինքենին Իսրայելի անվտանգության ապահովման համար ԱՄՆ վարչակազմի կողմից ցուցաբերվող մշտական աջակցության համար:
Մայիսի լույս 7-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերը հակաահաբեկչական գործողության շրջանակներում մտել են Ռաֆահ, իսկ իսրայելական տանկերը օպերատիվ վերահսկողություն են հաստատել Գազայի հատվածի կողմից Ռաֆահ անցակետի տարածքի նկատմամբ: Ավելի վաղ ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը հայտնել էր թռուցիկների թափման մասին, որոնք կոչ էին անում Ռաֆահի արեւելյան հատվածի բնակիչներին տարհանվել նախքան ծրագրվող գործողությունը:
Kan ռադիոկայանը մայիսի 10-ին հայտնել է, որ Իսրայելի նեղ ռազմական կաբինետը հավանություն է տվել Գազայի հատվածի եւ Եգիպտոսի սահմանին Ռաֆախում ցամաքային գործողության ընդլայնմանը:
Նմանատիպ հոդվածներ
Այա պահին ՔՊ խմբակցությունը փակ նիստ է անում․ հայտնի է՝ ինչ կքննարկվի․ NEWS
Այս պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հավաքվել է եւ փակ նիստ է անում: Այս մասին հայտնում է NEWS,am-ի թղթ...
Չորս քաղաքական ուժերը ձեւավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ. Նրանք հայտարարություն են տարածել
Տեղի է ունեցել ընդդիմադիր արտախորհրդարանական չորս ուժերի՝ «Հանրապետություն» կուսակցության, «Հանուն Հանրապետության» կուսա...
ՔՊ-ականները՝ Փաշինյանին իմփիչմենթ հայտնելու գործընթացի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն միանա ընդդիմության՝ վարչապետին իմփիչմենթ հայտնելու գործընթացին...
ՊՆ-ն՝ ԳՇ պետի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունների մասին
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։ «Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր կեղծ և մանիպուլյատիվ բնույթի...