Ալեքսեյ Օվերչուկը պահպանել է պաշտոնը ՌԴ կառավարությունում
ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամներն աջակցել են Ալեքսեյ Օվերչուկին՝ իբրև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալի թեկնածու։ Այս մասին հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ թեկնածուի հետ պատգամավորների հանդիպումը ավելի քան երկու ժամ է տևել։
Միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին նշել է, որ Օվերչուկը զբաղվում է մի շարք կարևոր հարցերով, ներառյալ՝ եվրասիական ինտեգրման և արտասահմանում ռուսաց լեզվի առաջմղումը: Նա համակարգում է եվրասիական ինտեգրման զարգացմանն առնչվող ամենանշանակալի և ՌԴ-ի համար կարևոր՝ եվրասիական տարածքում ԵՏՄ-ին նոր երկրների հնարավոր անդամակցության բլոկը։
«Նոր դպրոցներ են բացվում Տաջիկստանում, Ղրղզստանում և հետխորհրդային տարածքի շատ այլ երկրներում, և վերապատրաստվում են ռուս ուսուցիչներ»,- հավելել է Սլուցկին։
Օվերչուկը Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է։ Խմբի մյուս համանախագահներն են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվա հանրահավաքի ամենապիկ ժամին Հանրապետության հրապարակում եղել է 11 հազար 300 մարդ. ԻՔՄ
Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած հանրահավաքի ամենապիկ ժամին՝ 19:20-ին հրապարակու...
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։ Լուսանկարում կործան...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։ Ը...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։ Ըստ իրանական գործակալութ...