ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են չորս մեքենա
Երեկ՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմանում Մյասնիկյան պողոտայում՝ թիվ 16/6 հասցեի դիմաց բախվել են Tesla, Mercedes, Ford Fusion և Toyota Highlander մակնիշի ավտոմեքենաները: Հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է կայքը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Ford Fusion-ի գազաբալոնի փականը, ավտոմեքենաները հեռացրել են վթարի վայրից, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Վթարի հետևանքով առաջացել էր մի քանի կիլոմետրանոց խցանում: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում:
Կայքի տեղեկություններով՝ Tesla-ն վարել է Երևանի բնակիչ 30-ամյա Միլենա Սանամյանը, Mercedes-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Էդիկ Արիստակեսյանը, Ford Fusion-ը վարել է Երևանի բնակիչ 31-ամյա Կարո Նաղդալյանը, իսկ Toyota Highlander-ը վարել է Երևանի բնակիչ 28-ամյա Գուրգեն Սահակյանը:Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:




Նմանատիպ հոդվածներ
Շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են 4 մեքենա և ավտոբուս. կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտա - Պու...
Վթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին․ վարորդը եղել է խմած, մեքենա վարելու իրավունք չի ունեցել․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապ...
Պայթյուն՝ Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում
Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 13։40-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարությա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում ծառերը տապալվել են` փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը
Մայիսի 12-ին, ժամը 03:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի մոտակայքո...