Վթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին․ վարորդը եղել է խմած, մեքենա վարելու իրավունք չի ունեցել․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աղձք գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Արսեն Խաչատրյանի վարած «Nissan X-Trail» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Տիգրան Խաչատրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից 2-ը ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Nissan X-Trail»-ի վարորդը եղել է ոչ սթափ և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են չորս մեքենա
Երեկ՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմանում Մյասնիկյան պողոտայում՝ թիվ 16/6 հասցե...
Պայթյուն՝ Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում
Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 13։40-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարությա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում ծառերը տապալվել են` փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը
Մայիսի 12-ին, ժամը 03:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի մոտակայքո...
Շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են 4 մեքենա և ավտոբուս. կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտա - Պու...