Եգիպտոսը հրաժարվել է Իսրայելի հետ համակարգել Գազայի հատվածին Ռաֆահ անցակետով օգնության տրամադրումը
Եգիպտոսը հրաժարվել է Իսրայելի հետ համակարգել Գազայի հատված Ռաֆահ անցակետով օգնության մատակարարումը ՝ «անընդունելի էսկալացիայի» պատճառով, հաղորդում է եգիպտական Alqahera News պետական արբանյակային հեռուստաալիքը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյային:
Պաշտոնյան նաև ասել է, որ Եգիպտոսն Իսրայելին պատասխանատու է համարում Գազայի հատվածում իրավիճակի վատթարացման համար։
Իսրայելական զորքերը մայիսի 7-ին գրավել են Ռաֆահի հիմնական սահմանային անցակետը՝ փակելով պաշարված անկլավին օգնության կենսական ճանապարհը:
ՄԱԿ-ը և միջազգային օգնության այլ գործակալություններ ասում են, որ Գազայի հարավում գտնվող երկու անցակետերի փակումը` Ռաֆահը և Իսրայելի կողմից վերահսկվող Քերեմ Շալոմը, գործնականում կտրել են անկլավն արտաքին օգնությունից, և ներսում շատ քիչ խանութներ են մնացել:
Եգիպտոսում Կարմիր մահիկի աղբյուրները հայտնել են, որ մատակարարումները ամբողջությամբ դադարեցվել են:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Ար...
Իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարը
Լիբանանի արևելքում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է «ՀԱՄԱՍ» շարժման հրամանատարը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ հարվածը...
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Իսրայելը ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժմանը մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար, հակառակ դեպքում երկիրը ռազմակա...
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է Ադրբեջան
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով երկրում գտնվող Թուրքիայի զինված ուժերի ցամաքա...