Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Իսրայելը ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժմանը մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար, հակառակ դեպքում երկիրը ռազմական գործողություն կսկսի Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնում է «The Wall Street Journal»-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը չի համաձայնի Իսրայելի հետ հրադադարի մասին գործարքին, եթե այն չպարունակի պատերազմն ավարտելու հուսալի ծրագիր:
Ինչպես նշում է պարբերականը, վերջին առաջարկը նախատեսում է մինչև 40 օր տևողությամբ հրադադարի նախնական շրջան, որի ընթացքում ՀԱՄԱՍ-ը ազատ կարձակի մինչև 33 պատանդների ՝ երկարաժամկետ հրադադարի շուրջ հնարավոր հետագա բանակցություններով: Հաջորդ փուլերը կներառեն առնվազն վեցշաբաթյա հրադադար, որի ընթացքում ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը կպայմանավորվեն պատանդներին ազատելու և ռազմական գործողությունների դադարը երկարացնելու մասին, որը կարող է տևել մինչև մեկ տարի:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Ար...
Եգիպտոսը հրաժարվել է Իսրայելի հետ համակարգել Գազայի հատվածին Ռաֆահ անցակետով օգնության տրամադրումը
Եգիպտոսը հրաժարվել է Իսրայելի հետ համակարգել Գազայի հատված Ռաֆահ անցակետով օգնության մատակարարումը ՝ «անընդունելի էսկալա...
Իրանի ՊՆ-ն հայտարարություն է արել
Ցանկացած երկիր, որը կբացի իր տարածքը կամ օդային տարածքն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման համար, մեր կողմից վճռորոշ պա...
Իսրայելական թիվ 1 բորտը երկինք է բարձրացել
Իսրայելական թիվ 1 բորտը երկինք է բարձրացել: Կան պաշտոնյաներ օդանավում, պարզ չէ: Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է...