Կիրանց չափագրողներ են եկել. գյուղացիները լարված են. ինչ վիճակ է այնտեղ
Այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղ են եկել չափագրողներ: Գյուղապետ Կամո Շահինյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Այո, չափագրողներ են եկել գյուղ, գյուղում մեծ թվով ոստիկաններ կան: Գյուղացիները լարված են, բայց ոչինչ անել չեն կարող, ճանապարհ չեն փակել»:
Շահինյանը նաեւ նշեց, որ տեղեկություն չունի, թե որքան ժամանակ են մնալու չափագրողները, ենթադրում է, մոտավորապես 3 օր կմնան:
Նշենք, որ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը, որ սկիզբ է առել Կիրանցից, այսօր կշարունակվի ժամը 11:00-ից՝ Սևանի թերակզու խաչմերուկից:
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։
Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման գործընթացին, գտնում են, որ դրա տրամաբանությունը խեղաթյուրված է և Հայաստանի կողմից միակողմանի զիջումներ է միայն ենթադրում։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Կիրանցում ադրբեջանցի հատուկջոկատային նկատելու լուրերի մասին
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։«ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջա...
«Անորոշության մեջ ենք, հուսահատված, չգիտենք` ինչի սպասենք»․ ինչ իրավիճակ է Կիրանցում
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, մեծ թվով ոստիկանական ուժեր կան գյուղում: Այս մասին այսօր` մայիսի 7-ին,...
«Հավաքվելու ենք, կարողա թաքուն զենք էլ բերենք»․ բողոքի ակցիաների մասնակիցներ են ձերբակալվել
2024թ. մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական ցանցում առկա է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղա...
ՆԳՆ-ն տեղեկացնում է՝ տեղադրվել է նոր արագաչափ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման ն...