Բայդենն առաջին անգամ հրապարակայնորեն զգուշացրել է Իսրայելին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ Իսրայելն օգտագործել է ամերիկյան զենքը Գազայի հատվածում խաղաղ բնակիչներին սպանելու համար։
Բայդենն առաջին անգամ հրապարակայնորեն զգուշացրել է Իսրայելին, որ ԱՄՆ-ը կդադարեցնի զենքի վաճառքը, եթե իսրայելական ուժերը լայնածավալ ներխուժում կատարեն Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք:
«Ես հասկացրել եմ, որ եթե նրանք մտնեն Ռաֆահ... ես չեմ մատակարարի այն զենքերը, որոնք արդեն օգտագործվել են Ռաֆահը գրավելու, քաղաքները գրավելու, այնտեղի խնդիրները լուծելու համար»,- ասել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ Իսրայելն օգտագործել է ամերիկյան զենքը Գազայի հատվածում խաղաղ բնակիչներին սպանելու համար, որտեղ Իսրայելի պաշտպանության բանակը յոթ ամիս պայքարում է Համասը ոչնչացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է: Այս մասին ասել է ՌԴ նախագա...
Նիկոլ Փաշինյանը ՌԴ է մեկնել․ նախատեսվում է ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությու...
ՀՀ-ն վարում է և պետք է վարի արտաքին ինքնուրույն քաղաքականություն․ վարչապետ
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է, և մենք սա պետք է ունենք ոչ միայն որպես նպատակ, այլ նաև գործողությունն...
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։ «Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջան...