ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարորդները՝ բոնուսային համակարգի մասին
Ապրիլի 5-ից ուժի մեջ են մտնել ՆԳ նախարարության օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչները։
50 տոկոս բոնուսային բաղադրիչով պարտավորությունների մարման հնարավորությունից հասցրել են օգտվել շատերը։
«Այսօր ես վճարում եմ կատարել. 5000-ի դիմաց վճարել եմ 2500 դրամ», «7500 էր տուգանքս, 50 տոկոս զեղչվեց», «Մարդը, որ 10 հազար է մուծելու, հիմա 5000 կմուծի, կամ որ 5000 է մուծելու, 2500 կմուծի, բայց ավելի լավ կլինի, որ խախտում չանի»,-մեջբերումներ վարորդների խոսքից:
Հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում 75580 քաղաքացի 165 756 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 699 324 478 դրամ:
Ինչ վերաբերում է հարկադիր կատարման փուլում գտնվող պարտավորություններին, ապա բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում կարճված 86 197 կատարողական վարույթով բռնագանձվել է շուրջ 375 միլիոն դրամ:
«Իմացել եմ, որ կարող եմ հարկադիր կատարման տուգանքը վճարել 50 տոկոս զեղչով ու եկել եմ, որպեսզի կատարեմ այդ վճարումները»,-ասում է տուգանքը վճարելու եկած վարորդը։
«Հարգելի՛ քաղաքացիներ, մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների մասով ապրիլի 5-ից սկսած՝ 3 ամսվա ընթացքում 50 տոկոս բոնուսային բաղադրիչով կարող եք մարել թե՛ հարկադիր կատարման փուլում գտնվող, թե՛ չգտնվող պարտավորությունները։
Հիշեցնենք, որ բոնուսային բաղադրիչով պարտավորությունների մարման հնարավորությունից կարող եք օգտվել մինչև հուլիսի 5-ը»,-ասվում է ՆԳ նախարարության հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Կիրանցի բնակիչներից մեկը ArmeniaSputnik-ին բացառիկ տեսանյութ է ուղարկել, որը նա գաղտնի է նկարահանել, քանի որ ճանապարհին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ վիճակի են հասցրել պայքարի խորհրդանիշ 96-ամյա Լենիկ տատիկին. Կիրանցում իրավիճակը լարված է
Ինչ վիճակի են հասցրել պայքարի խորհրդանիշ 96-ամյա Լենիկ տատիկին: Նման գրառում է արվել Տավուշը հանուն հայրենիքի ֆեյսբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները փակել են ճանապարհը և Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին
Այս պահին լարված իրավիճակ է Կիրանց գյուղի մոտ։ Ոստիկանական ուժերը փակել են ճանապարհը և հավաքվածներին թույլ չեն տալիս գյո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրի-Երևան ավտոճանապարհը փակ է
Գյումրի-Երևան ավտոճանապարհը ցուցարարները փակել են: Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ընդդիդմադիր պատգամավոր Մհե...