ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին հրդեհ` Իտալիայի գործարաններից մեկում
Իտալիայի հյուսիսում գտնվող Բոլցանո քաղաքում հրդեհվել է «Ալպիտրոնիկ» գործարանը, որն արտադրում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ։ Այս մասին չորեքշաբթի՝ մայիսի 8-ին, հայտնել է Reppublica թերթը։
Հրատարակության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 9։00-ի սահմաններում այն հատվածում, որտեղ վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում եւ արագ տարածվել։
«Հրդեհի պատճառով թանձր ծուխ է։ Ցանկալի է փակ պահել դռներն ու պատուհանները, ինչպես նաև անջատել օդորակման և օդափոխության համակարգերը»,- նշված է թերթի մեջբերված քաղաքացիական պաշտպանության հայտարարության մեջ։
Այս պահին քաղաքի օդային տարածքը փակ է Բոլցանոյի քաղաքապետարանը պարզաբանել է, որ «իրավիճակը վերահսկելի է»։ Անվտանգության նկատառումներից ելնելով` դպրոցներից մեկը տարհանվել է, սակայն զոհերի մասին տեղեկություններ չկան:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար
Մայիսի 17-ին, ժամը 03:51-ին «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրում որոնողական աշխատանքների առաջին կադրերը
Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրում փրկարարների որոնողական աշխատանքների առաջին կադրերը: Հայտնում են տեղական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնաթիռների հետ ջրի տակ է անցել Բրազիլիայի օդանավակայանը
Բրազիլիայի օդանավակայանն ինքնաթիռների հետ ջրի տակ է անցել։ Երկրում պատմական ջրհեղեղ է, որը տասնյակ մարդկանց կյանք է խլել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Boeing 767-ը վթարային վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում
Boeing 767 բեռնատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում: Այս մասին հայտնում է Habertürk հեռու...